Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապի այցը Լատինական Ամերիկա

Հռոմի պապի այցը Լատինական Ամերիկա
15.01.2018 | 16:20

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սկսում է այցը Լատինական Ամերիկա: Քահանայապետը կայցելի Չիլի (հունվարի 15-18-ին), հետո Պերու` մինչև հունվարի 21-ը: Չիլիում Ֆրանցիսկոսը մտադիր է լինել մայրաքաղաք Սանտյագոյում, Տեմուկո և Իկիկե քաղաքներում, հանդիպել նախագահ Միշել Բաչելետի հետ:

Պերուում քահանայապետը կլինի Լիմայում, Պուերտո Մալդոնադոյում, Տրուխիլիոյում: Սա քահանայապետի վեցերորդ այցն է Լատինական Ամերիկա: Այս անգամ նա չի այցելում իր հայրենիք՝ Արգենտինա: Չիլիի իշխանություններն ուխտավորների վիթխարի հոսք են սպասում Արգենտինայից Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի այցի ժամանակ:

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ